211652_close_icon
views-count10308 դիտում article-date 21:53 25-07-2020

Արիֆ Մամմադով. Հայերի նկատմամբ անկարգությունները կազմակերպել են Ադրբեջանի հատուկ ծառայությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Ուշադիր լսեք Ադրբեջանի իշխանությունների կողմից հետապնդվող, Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Արիֆ Մամմադովի տեսաուղերձը, որտեղ նա նշում է, որ վերջերս տեղի ունեցած բոլոր անկարգությունները հայերի նկատմամբ կազմակերպվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից։ Հիմա նա տեղեկություն ունի, որ պրովոկացիայի միջոցով փորձելու են հաշվեհարդար տեսնել Ալիևի ռեժիմի դեմ պայքարող, արտասահմանում բնակվող գործիչների նկատմամբ և հետո ասել, որ դա իրականացրել են հայերը։ Կրկին կոչ ենք անում մեր հայրենակիցներին հեռու մնալ բոլոր տեսակի սադրանքներից, ցուցաբերել զգոնություն և զսպվածություն։ Կարող եք տարածել այս տեսանյութը, որպեսզի սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները տեղեկանան, թե ինչպես են կազմակերպվում այդ սադրանքները և հնարավորինս հեռու մնան նման միջադեպերից»։ Նշենք, որ Արիֆ Մամմադովը երկար տարիներ դիվանագիտական աշխատանքի է եղել Ադրբեջանում: 2000-2006 թվականներին հանդիսացել է Եվրամիությունում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավարը: 2015 թվականից բնակվում է Բրյուսելում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր