211652_close_icon

Արագածոտնի պարեկների մոտ գոլդ համարանիշերով «Range Rover»-ի վարորդի ֆոկուսը չանցավ. նա ավտոմեքենան վարելիս պարեկների կողքով անցնելիս միշտ իջեցրել է մգացված ապակիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count7777 դիտում article-date 18:09 24-11-2025
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկյաին ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով՝ Հանրապետությունում շարունակվում է հայտնաբերվել ու վարչական պատասխանատվության ենթարկել այն վարորդներին, ովքեր շարունակում են ավտոմեքենան վարել մգացված ապակիներով:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ մարզում «Ռենջ ռովեր» մակնիշի «88 KA 888» համարանիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենան վարում է մգացված ապակիներով ու երբ հեռվում նկատում է պարեկային ծառայողների ավտոմեքենան, առջևի ապակիները իջեցնում է, և երբ անցնում է պարեկների ավտոմեքենայի մոտով, նորից ապակիները բարձրացնում է: 
  
Տեղում գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի ու գումարտակի ծառայության տեսուչ Արգամ Մելիքյանի գլխավորությամբ այսօր՝ նոյեմբերի 24-ին, ճշտվում է նշված ավտոմեքենայի երթուղին ու պարեկները հայտնաբերում են վարորդին, ինչից հետո տեղում պարզվում է, որ ստացված տեղեկությունը հավաստի է: 

Վարորդը Արագածոտնի մարզի բնակիչ, 28-ամյա Դավիթ Ա.-ն ենթարկվում է վարչական պատասխանատվության: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր