211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում․ Գարեգին Նժդեհ փողոցում հրդեհ է բռնկվել «Toyota»-ում․ այն մասամբ վերածվել է մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2284 դիտում article-date 22:49 25-11-2025
Նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում այրվում է ավտոմեքենա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատար տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սերգեյ Հարությունյանը և Ռոբերտ Պողոսյանը։

Հրշեջ փրկարարները մարել են Երևանի բնակիչ 61-ամյա Ստեփան Բ․-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը։ Այրվել է ավտոմեքենան` մասամբ։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր