Երևանում գոլդ համարանիշերով «Mercedes G»-ի վարորդը վարելու ընթացքում հեռախոսով խոսելու համար կրտսեր պարեկի կողմից ենթարկվեց վարչական պատասխանատվության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենան վարելիս լինեն ամրակապված և չխոսեն հեռախոսով:
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանն ու կրտսեր պարեկ Ռաֆիկ Աթոյանը Թևոսյան փողոցում ծառայություն կատարելիս նկատել են, որ «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է հեռախոսով խոսելով:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ով ընդունում է, որ մեքենան վարելիս խոսել է հեռախոսով, կրտսեր պարեկի կողմից ենթարկվում է վարչական պատասխանատվության:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։