ՀՀ ՆԳՆ նախարարի տեղակալ, ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ 100-ից ավելի հրշեջ-փրկարարներ, վտանգելով իրենց կյանքը, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերում կրակի ճիրաններից շարունակում են փրկել հեկտարներով անտառներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հարյուրավոր հրշեջ-փրկարարներ, այդ թվում՝ մարզային ու Երևանից ժամանած հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, կամավորները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի ու Տավուշի գումարտակների պարեկները՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ շատ հատվածներում, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են Ճամբարակ-Թթուջուր անտառային հատվածներում բռնկված կրակի դեմ:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները որոշ հատվածներ կտրում անցնում են 7-8 կմ անանցանելի ճանապարհներ:
Այդ հատվածներում անգամ տրանսպորտային միջոց չի կարողանում մոտենալ, բայց հրշեջ-փրկարարները, հավատարիմ իրենց կոչմանը, սրտացավ մոտեցում են ցուցաբերում գործին և հենց նրանց շնորհիվ է, որ կարելի է ասել, այս պահին, կանխվել է կրակի տարածումը ու հիմնական օջախները հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել:
Այս պահին ՓԾ տնօրեն Կ. Ցուցուլյանի, ՓԾ տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանի, Արսեն Մկրտչյանի և Արթուր Վարդանյանի կողմից շարունակվում են:
Տեղում նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով՝ ՊԾ պետի տեղակալ Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ շարունակվում է պարեկների կողմից ուժեղացված ծառայությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են նաև ուղղաթիռ, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչությունների աշխատակիցներ և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գետիկի և Դպրաբակի անտառապետության ծառայողները:
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, արդեն մի քանի օր է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական մի քանի մարտական հաշվարկներ, այդ թվում՝ Ճամբարակի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Մարտունու, Վարդենիսի և Երևանից ժամանած հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, կամավորներ ու Ճամբարակի, Սևանի համայնքապետարանների աշխատակիցներ մեծ դժվարությամբ պայքարում են Ճամբարակ-Թթուջուր հատվածում առաջացած խոշոր կրակի դեմ։
Հհրդեհի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցալյանը, փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը, Արսեն Մկրտչյանը և Արթուր Վարդանյանը, ովքեր մինչև այս պահը շարունակում են աշխատանքները։
Գերլարված էին աշխատում ու անգամ կրակի օջախներին, որոնց մեծ մասը արդեն հաջողվել է վերցնել իրենց վերահսկողության տակ, մոտենում են ոտքով, կտրել անցնելով մոտ 7-8 կմ ճանապարհ, քանի որ այդ հատվածներում հրշեջ-ավտոմեքենայի երթևեկելը ոչ միայն դժվարանցանելի է, այլ անանցանելի։
Տեղում աշխատանքները դարձյալ ղեկավարում էր ՓԾ տնօրեն Կ․ Ցուցուլյանը և հրշեջները շարունակում են թաքնված օջախների հայտնաբերման աշխատանքները։ Լարված են աշխատում նաև ՓԾ «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատորները, քանի որ զանգերը չի դադարում։ ՓԾ տնօրենի որոշմամբ նաև ստեղծվել է շտաբ և այդ աշխատանքները ղեկավարում են ՓԾ տնօրենի տեղակալներ Ա․ Մկրտչյանը, Տ․ Պետրոսյանը և Ա․ Վարդանյանը։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հրշեջներին, կամավորներին հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի Տավուշի մարզ, չնայած այդ ամենին այդ մարզում նույնպես հրշեջները հերթապահություն են իրականացնում։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ՀՀ ՆԳՆ ՊԾ պետ, ՆԳՆ ոստիկանություն պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով տեղում նաև ուժեղացված ծառայության են անցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի և Տավուշի մարզերի գումարտակների պարեկները, որոնց աշխատանքները ղեկավարում էր ՀՀ ՆԳՆ ՊԾ պետի տեղակալ Էդգար Սուսլիյանը, Գեղարքունիքի ՊԾ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանը, Տավուշի մարզի գումարատկի հրամանատար Արմեն Բեժանյանը և ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանը։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի