211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում. Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ բախվել են «Mercedes Vito»-ն ու «Subaru»-ն. վերջինն էլ բախվել է ծառին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1405 դիտում article-date 11:04 25-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի հարևանութամբ 42-ամյա Կառլեն Վ.-ի վարած «Mercedes Vito» մակնիշի և 36-ամյա Գէորգ Գ.-ի վարած «Subaru» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: 
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
 
Տարածքը սահմանազատել են պարեկները: 

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունները:
  
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Subaru»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր