211652_close_icon

Վիճաբանություն՝ ոստիկանության Նուբարաշենի բաժնի քթի տակ գործող Ղեվոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցում. 13-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. Ոստիկանության Նուբարաշենի բաժինը՝ պետի գլխավորությամբ, ուխտի ականջում քնած է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4114 դիտում article-date 16:26 25-11-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 20-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշենի թիվ 95 դպրոցի 8 «Բ» դասարանի աշակերտների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով «Քթոսկրի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ  «Մուրացան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի տղա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը 13-ամյա Գ․-ն է, ինչպես նաև պարզվել է, որ նույն օրը ժամը 11։00-ի սահմաններում Նուբարաշենի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի 8 «Բ» դասարանում աշակերտներ՝ Գ.-ի, Երևանի բնակիչներ 13-ամյա Ս․-ի, 13-ամյա Մ․-ի և 13-ամյա Մ․-ի միջև առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ Ս․-ն բռունցքով հարվածել է Գ․-ի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաննքերի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում փաստաթղթեր էին ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնից։ 

Նոյեմբերի 16-ին ոստիկանության Նուբարաշենի բաժին ահազանգ էր ստացվել, և ահազանգողը հայտնել էր, որ իր աղջկա 40-ամյա ամուսինը ոչ սթափ վիճակում սպանում է իր 34-ամյա աղջկան և խնդրել է, որպեսզի շտապ ոստիկանության ծառայողները մոտենան նշված հասցե։

Ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները նշված հասցե էին ժամանել բավականին ուշացումով, ինչի մասին ասում էին տուժած քաղաքացու հարևանները, ովքեր խնդրեցին, որպեսզի չհայտնենք իրենց ինքնությունը, ապա արդեն տեղում պարզվել է, որ տղամարդը, ով Կ. Շ.-ն է, իրենց շենքի 8-րդ հարկի բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ՝ Լ. Գ.-ի հետ, հարվածներ հասցրել, քաշքշել շորերից, ապա նրա կամքին հակառակ սեռական բնույթի հարաբերություն է ունեցել, իսկ արդեն տեղում կինը հայտնել է, որ այդ ամենը պարբերական բնույթ է ունեցել ու այդ մասին իմացել են նաև ոստիկանության Նուբարաշենի բաժնում, սակայն ոչինչ չեն ձեռնարկել Կ. Շ.-ի ուղղությամբ։

Այն, որ ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ՝ «Մուլտիկ» մականունը ստացած Կարեն Հովհաննիսյանն այնքան էլ չի տիրապետում Նուբարաշենում օպերատիվ իրավիճակին, դա փաստում են մեծ թվով քաղաքացիների զանգերը Նուբարաշենից, ովքեր նշում են, որ ոստիկանների աշխատանքը իրենց համայնքում կարելի է համարել զրո։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր