Վենեսուելայի նախագահը պատրաստ է հարաբերություններ հարթելու համար հանդիպել ԱՄՆ-ի նախագահի հետ
                        Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ պատրաստ է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կարգավորելու համար հանդիպել այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին հայտնել է վենեսուելական Venezolana de Television հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Մադուրոն կոչ է արել երկրի արտգործնախարար Խորխե Արրեասեին ՄԱԿ-ի նստաշրջանի րջանակներում կազմակերպել իր և Թրամփի հանդիպումը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց Վենեսուելայի դեմ։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

