slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Պաուլու Բարբոզա. Ամեն ինչ գնում է նրան, որ Ռոնալդուն կհայտնվի մեղադրյալի աթոռին
211652_close_icon

Պաուլու Բարբոզա. Ամեն ինչ գնում է նրան, որ Ռոնալդուն կհայտնվի մեղադրյալի աթոռին

views-count4980 դիտում article-date 14:11 20-06-2017
Պորտուգալացի գործակալ Պաուլու Բարբոզան անդրադարձել է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խնդիրներին: Հիշեցնենք, որ Իսպանիայի դատախազությունը Ռոնալդուին մեղադրանք է ներկայացրել՝ 14,7 մլն եվրո հարկ չվճարելու համար: «Խնդիրն այդ 15 մլն եվրոն չէ: Խնդիրը հպարտությունն է, հեղինակությունը, համբավը: Ռոնալդուն հնարավորություն ուներ հարցն այնպես լուծել, ինչպես դա արել են Մոուրինյոն, Մասկերոնան, Կարվալյուն, որոնք պարզապես հարկային մարմինների պահանջով վճարեցին հարկերը: Այժմ նա մեծ խնդիր ունի, թե ինչպես հարթի պրոբլեմը: Կարծում եմ, նրան առաջարկել են վճարել այդ 15 միլիոնը և հանգիստ քնել: Այժմ նույնիսկ Իսպանիայի հարկային գերատեսչությունն է անհարմար վիճակում. պետք է հրապարակավ անցկացնել քննությունը: Եվ «Ռեալը» չի կարող միջամտել, քանի որ Կրիշտիանուն հարկերը չի վճարել՝ հեղինակային իրավունքների իրացումից եկամուտ ստանալով: Իրավիճակը ավելի է ծանրացնում խաղացողի շրջապատը, որը խոսում է այլ ակումբ տեղափոխվելու մասին: Դա խելամիտ չէ, քանի որ Ռոնալդուն առանց «Ռեալի»՝ դա բոլորովին այլ իրավիճակ է ֆուտբոլիստի կարիերայում: Այս դեպքում նրա համար միակ ճանապարհը՝ ցավոք սրտի, մեղադրյալի աթոռն է: Ամեն ինչ դրան է գնում:

Նմանատիպ նյութեր