4668 դիտում
09:07 17-07-2018
Բնակչության մի մասը կհայտնվի մեղադրյալի կարգավիճակում ընտրակաշառքի գործերով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իրավապահ համակարգը սկսել է զբաղվել 2017թ. ԱԺ ընտրությունների ընտրակաշառքի թեմաներով: ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է Մալիշկայի համայնքապետ Մհեր Մովսիսյանը: Բացի պաշտոնեական դիրքը ծառայության շահերին օգտագործելուց՝ գյուղապետն ու որդին մեղադրվում են ԱԺ ընտրություններում ընտրակաշառք բաժանելու մեջ:
Ըստ ՀՔԾ հաղորդագրության` ԱԺ ընտրություններում նա ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանի օգտին 1300 ձայն ապահովելու և այդ նպատակով ընտրակաշառքներ բաժանելու համար վերջինիցս առձեռն ստացել է ընդհանուր 13 մլն ՀՀ դրամ գումար, որը որպես ընտրակաշառք բաժանել է Մալիշկա համայնքի բնակիչներին` 10 հազարական դրամ մեկ ձայնի դիմաց:
2017թ. ԱԺ ընտրություններում ընտրակաշառքի գետերին «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է բազմիցս, չնայած նախկին իշխանությունները համառորեն հերքում էին: Հիմա` թավշյա հեղափոխությունից հետո, այդ ամենի մասին խոսվում է պաշտոնապես. իրավապահ համակարգում քրեական գործ է հարուցվել, այդ մասին պաշտոնական հաղորդագրություն տարածվել:
Նկատենք` ընտրակաշառքի գետեր հոսել են ոչ միայն Վայոց ձորի մարզում, այլև ողջ Հայաստանով մեկ: Այնպես որ, միայն պատգամավոր Արսենյանն ու գյուղապետ Մովսիսյանը չէ, որ նման բան են արել, այլ ԱԺ պատգամավորների, համայնքապետերի, թաղապետերի, համատիրությունների ղեկավարների գերակշիռ մեծամասնությունը իրենց ողջ թիմով: Այնպես որ, այս ուղղությամբ շարժվելու դեպքում շատ շուտով իրավապահ համակարգի տեսադաշտում կարող են հայտնվել տասնյակ հազարավոր մարդիկ՝ սկսած թեկնածուից, վերջացրած թաղային խաժամուժով՝ «տասովչիկներով», որոնք առանձնակի ջանասիրությամբ էին աշխատում այդ օրը՝ գումարները բաժանելով ու մարդկանց ընտրատեղամասեր հասցնելով: Ու առանց չափազանցության բնակչության նկատելի մի զանգված կարող է հայտնվել եթե ոչ բանտերում, ապա առնվազն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
15761 դիտում
09:04 12-07-2018
Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում կարող է հայտնվել Վահագն Հարությունյանը. «Ժողովուրդ»
4716 դիտում
14:11 20-06-2017
Պաուլու Բարբոզա. Ամեն ինչ գնում է նրան, որ Ռոնալդուն կհայտնվի մեղադրյալի աթոռին
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»