slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
2000 դոլար՝ պաշտոնի դիմաց․ Պն պաշտոնյան հայտնվել է մեղադրյալի աթոռին․ «Ժողովուրդ»
211652_close_icon

2000 դոլար՝ պաշտոնի դիմաց․ Պն պաշտոնյան հայտնվել է մեղադրյալի աթոռին․ «Ժողովուրդ»

views-count4781 դիտում article-date 10:23 22-10-2019
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ՊՆ զորամասի ռադիոհետախուզության և ուղորոշման կենտրոնի պետ Ա. Խաչատրյանը, հայտնվել է մեղադրյալի աթոռին: Նա տեղեկացել է, որ մեկ այլ զորամասի զինծառայող, լեյտենանտ Հ. Խաչատրյանը ցանկանում է տեղափոխվել ռադիոհետազոտության կենտրոն: Ա. Խաչատրյանը, ձևացնելով, թե, իբր, վերադասների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Հ.Խաչատրյանին նշված կենտրոն տեղափոխելու գործընթացը կազմակերպելու համար, ասել է, թե անհրաժեշտ է նրանց փոխանցել խոշոր չափերի` 965.140 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար գումար: Պայմանավորվածության համաձայն` նույն օրը Հ. Խաչատրյանը Ա. Խաչատրյանին նախ փոխանցել է 868.626 ՀՀ դրամին համարժեք 1800 ԱՄՆ դոլարը, իսկ 96.514 ՀՀ դրամին համարժեք 200 դոլարը Հ. Խաչատրյանը Ա. Խաչատրյանին փոխանցել է միջնորդի` Ա. Մովսիսյանի միջոցով, այդկերպ խաբեության եղանակով կաշառք է ստացել և դրդել խոշոր չափի կաշառք տալու փորձին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր