Ռուսաստանը մարդասիրական օգնություն է հասցրել Սիրիայի Լաթաքիա նահանգ
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտության ռուսական կենտրոնում հայտնել են, որ ՌԴ զինվորականները հումանիտար, բժշկական, ինչպես նաև հոգեբանական աջակցություն են ցուցաբերել Լաթաքիա նահանգի Վադի Քանդիլ բնակավայրի բնակիչներին, հաղորդում է Interfax-ը։
Սպա Վյաչեսլավ Ռումյանցևի խոսքով՝ Վադի Քանդիլի ավելի քան 100 ընտանիքներ կորցրել են իրենց ընտանիքի տղամարդկանց ահաբեկիչների դեմ պայքարի ժամանակ։ Նրանց փոխանցվել է բրինձ, ալյուր, շաքար, պահածոներ, թեյ և ձավարեղեն։
Բացի այդ, ընթացիկ շաբաթում Հոմս նահանգի 2 գյուղերի ևս մարդասիրական օգնություն է հատկացվել։