Ռուսաստանը 2.5 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Սիրիայի Համա նահանգ
Շուրջ 2,5 տոննա հումանիտար օգնություն է հասցվել ռուս զինվորականների կողմից Սիրիայի Համա նահանգ: Այդ մասին հայտնել է Հաշտության հարցերով ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Ռուսլան Տոկարևը, փոխանցում է Interfax-ը:
Էր-Ռեսաֆ գյուղի բնակիչներին փոխանցվել են ձկնային ու մսային պահածոներ, ալյուր և ձավարեղեն: Երեխաները ստացել են քաղցրավենիք և նոր ուսումնական տաևրվա կապակցությամբ՝ նվերներ: Բացի այդ, բժշկական վրաններ են խփվել, որոնցում ռուս զինվորական բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել մարդկանց:
Գյուղի բնակչությունն ամբողջապես աջակցում է սիրիական կառավորությանը: Իսկ բնակիչներից մոտ 3 հազար տղամարդիկ ներկա պահին ծառայում են սիրիական բանակում: