Ռուսաստանը հերթական՝ 5.5 տոննա հումանիտար օգնությունն է հասցրել Սիրիայի Համա նահանգ
Ռուսական ուժերը շուրջ 5,5 տոննա հումանիտար օգնություն են հասցրել Սիրիայի Համա նահանգ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Սիրիայում Հակամարտող կողմերին հաշտեցնելու հարցերով ռուսական կենտրոնի ներկայացուցիչ, գնդապետ Ռուսլան Տոկարևը, փոխանցում է Ria Novosti-ն:
Սկալբեյ քաղաքի բնակիչներին հանձնվել են տոպրակներ՝ ձավարեղենով, մսի և ձկնեղենի պահածոներով ու ալյուրով, բրնձով, երեխաներին՝ քաղցրավենիք: Քաղաքում վրաններ են խփվել, որտեղ ռուս զինվորական բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել դրա կարիքն ունեցողներին:
Հումանիտար ակիցան իրականացվում է տեղի իշխանություններիհետ սերտ համագործակցության շրջանակներում: Առաջին հերթին, օգնությունը ստացել են զոհված զինվորների ու հաշմանդամների ընտանիքները: