43371 դիտում
21:57 15-06-2017
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է ԱԺ պատգամավորը ավտոմեքենայով բախվում տուն- ինտերնատի տնօրենի ավտոմեքենային
Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատի տնօրեն Վահան Զուրաբյանը պնդում է, որ հունիսի 14-ին, ինտերնատ այցելած ԱԺ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը մեքենայով հարվածել է իր մեքենային եւ «փախել»:
NEWS.am ահազանգած Վահան Զուրաբյանը նշեց. «Պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հենց նոր խփեց մեքենայիս ու փախավ»:
Աժ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ տնօրենի խոսքերը, թե ինքը փախչել է իր մեքենային խփելուց հետո, չեն համապատասխանում իրականությանը:
«Մենք այդ տուն-ինտերնատ էինք գնացել ահազանգով՝ լսելով, թե ինչ է կատարվում այնտեղ: Դիտմամբ չեմ խփել, տուն-ինտերնատից դուրս գալուց հետո մեքենաս պատահաբար կպավ նրա մեքենային, խնդրեցի, որ տեղեկացնեն իրան, իջնի, հասկանանք, թե ինչ ենք անելու, բայց նա էլ իր քարտուղարուհուն ուղարկեց՝ ասելով, որ ես իր մոտ բարձրանամ: Ես 20 րոպե սպասել եմ իրեն, հետո ասացի, եթե ինքը հետաքրքրված չէ իր մեքենայով, ուրեմն ես գնում եմ: Ընդամենը 20 հազար դրամի խնդիր է էնտեղ, եթե բանը դրան հասնի, ես կհոգամ այդ ծախսերը»,-ասաց նա:
Աղբյուրը՝ [url=https://news.am/arm/news/395341.html]NEWS.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
16488 դիտում
20:20 27-01-2014
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, թե ինչպես է Վրաստանի խորհրդարանի պատգամավորը Երևանում BMW-ով բախվում դասախոսի Mercedes-ին
Այս բաժնից
469 դիտում
11:46 27-12-2024
Կառավարության հերթական նիստը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Փաշինյանը վարակված է Քովիդով