ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, թե ինչպես է Վրաստանի խորհրդարանի պատգամավորը Երևանում BMW-ով բախվում դասախոսի Mercedes-ին
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է 2013 թվականի օգոստոսի 29-ին Երևանում տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր 27-ամյա Գիորգի Չապանյանի վարած BMW 325-ի և ՀՀ կառավարության առընթեր Պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության գծով դասախոս 22-ամյա Ստեփան Գրիգորյանի վարած Mercedes-ի բախումը:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ[url=https://shamshyan.com/old/arm/2013-08-30-vtar-arcah-nsdeh-xacmerukum.html] հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում, օգոստոսի 29-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 22:30-ի սահմաններում Գարեգին Նժդեհ, Արցախի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում՝ Վրաստանի Հանրապետության Փոգա գյուղի բնակիչ՝ 27-ամյա Գեորգի Չապանյանը՝ վարելով BMW 325 VVI-217 մակնիշի ավտոմեքենայով բախվել էր Երևանի բնակիչ՝ 22-ամյա Ստեփան Գրիգորյանի վարած Mercedes 38 AM 888 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը՝ վթարի հետևանքով Mercedes -ի վարորդ Ս. Գրիգորյանը ու BMW-ի ուղևոր 22-ամյա Սևակ Զորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» ԲԿ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Ս. Զորյանը աշխատում է ՀՀ կառավարության առընթեր Պետական եկամուտների կոմիտեում՝ որպես հարկային ծառայության գծով դասախոս, իսկ BMW-ի վարորդ Գ. Չափանյանը հայտնել էր, որ ինքը Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է:
Լուսանկարները ` Գագիկ Շամշյանի