Սիդնեյում արտակարգ վայրէջք է կատարել չինական ավիաուղիների օդանավը
Ավստրալական Սիդնեյի օդնավակայանում China Eastern Airlines չինական ընկերության А330 օդանավը արտակարգ վայրէջք է կատարել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ օդանավի անձնակազմը մեկ ժամ թռիչքից հետո որոշում է կայացրել վերադառնալ օդանավակայան՝ շարժիչներից մեկում առաջացած լուրջ խնդրի պատճառով:
Օդանավակայանի ներկայացուցիչը հայտնել է, որ ոչ ոք չի տուժել, իսկ ուղևորները Սիդնեյից կմեկնեն Շանհայ մեկ այլ օդանավով: