Թուրքական ավիաուղիների օդանավը հազիվ է խուսափել վթարից. տեսանյութ
«Թուրքական ավիաուղիներ» ընկերությանը (THY) պատկանող ուղևորատար օդանավը նախօրեին Իսպանիայի Բիլբաո քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելու պահին՝ թռիչքուղու վրա, սկսել է ուժեղ ճոճվել:
Տեղեկությունների համաձայն, պատճառը եղել է ուժեղ քամին, որից օդաչուն մի պահ կորցրել է օդանավի կառավարումը: Սակայն օդաչուին հաջողվել է օդանավը նստեցնել թռիչքուղու վրա:
Օդանավի ուղևորների մոտ մեծ խուճապ է առաջացել: