211652_close_icon

Չինական ավիաուղիների բորտուղեկցորդուհին անզգուշությամբ վայր է ընկել ինքնաթիռից

views-count21013 դիտում article-date 22:22 24-10-2017
Չինական China Eastern Airlines ավիաուղիների բորտուղեկցորդուհին անզգուշությամբ վայր է ընկել ինքնաթիռից: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Շենչժենի օդանավակայանում, որտեղ երիտասարդ բորտուղեկցորդուհին փորձել է փակել օդանավի դուռը թռիչքից անմիջապես առաջ և անզգուշաբար վայր է ընկել 3 մետր բարձրությունից: Նրան գետնին ընկած նկատել են օդանավակայանի աշխատակիցները, ովքեր այդ պահին ներքևում ստուգել են օդանավի տեխնիկական վիճակը: Բորտուղեկցորդուհին հոսպիտալացվել է բազմաթիվ կոտրվածքներով:

Նմանատիպ նյութեր