6736 դիտում
23:11 09-06-2017
Պարզեցվել է գնումների գործընթացը՝ փոքր, միջին և սկսնակ բիզնեսի համար
Հունիսի 9-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՖՆ աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի «Գնման ընթացակարգերին մասնակցելու պայմաններում գնումների մասին ՀՀ նոր օրենսդրությամբ կատարված փոփոխությունները»թեմայով մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ընթացքում վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը ներկայացրել է գնման ընթացակարգերին տնտեսավարող սուբյեկտների մասնակցության վերաբերյալ կատարված հիմնական փոփոխությունները, որոնք նպատակաուղղված են ավելի մատչելի, պարզ և թափանցիկ դարձնել գնման գործընթացները մանր, միջին և սկսնակ բիզնեսի համար: Վարչության պետի խոսքով՝ պետական գնումների ոլորտում կատարված փոփոխություններն արդեն տվել են իրենց դրական արդյունքները:
«Պետական գնումների արդյունավետության գնահատման համար մրցակցության աստիճանն ամենակարևոր ցուցանիշն է և պետք է նկատել, որ մրցակցությունը զգալիորեն ավելացել է: Եթե 2015 թվականին բաց մրցույթների համակարգում միջին մասնակցությունը մեկմրցույթիհամարեղել է 3.4, ապա 2016 թվականին այն եղել է 6.4 մասնակից: Նույնը վերաբերում է նաև բանակցային և պարզեցված ընթացակարգերին` 2015-ին եղել է համապատասխանաբար 1.9 և 1.5, իսկ 2016-ին` 3.6 և 3.3 մասնակից: Այսինքն` մրցակցության աճ կա, ինչըոգևորիչէ: Նոր օրենքով նվազեցվել են գնման ձևերը` նախկին 7-ի փոխարեն սահմանված է 4 ընթացակարգ, ինչն էլ միտված է պարզեցնելու ընթացակարգի ընտրությունը գնման գործընթացին մասնակցել ցանկացող տնտեսավարող սուբյեկտների համար», - նշել է Շահնազարյանը:
Անդրադառնալով պետության կարիքների համար հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնումների կատարմանը` Շահնազարյանն ընդգծել է, որ 2015 թվականին այն ընդհանուր համակարգի մեջ կազմում էր 18,7 տոկոս, իսկ 2016 թվականին այդ ցուցանիշը համեմատաբար բարելավվել է և կազմել 7,2 տոկոս: «Այս ամենը խոսում է բյուջետային կարգապահության բարձրացման մասին: Կարծում ենք, որ 2017 թվականին մենք ցուցանիշն էլ ավելի կնվազեցնենք»,-վստահեցրել է վարչության պետը:
Կարևոր բարեփոխումներից է նաև գնումների բողոքարկման խորհրդի ստեղծումը, որը միտված է վերացնել հնարավոր արտադատական բողոքարկման խնդիրները, ինչպես նաևգ ործում է (010) 289327 հեռախոսահամարով թեժ գիծը՝ գնման ընթացակարգերին մասնակցելու վերաբերյալ սուբյեկտների հարցերին արագ արձագանքելու, էլեկտրոնային գնումների համակարգում գրանցվելու, հայտեր ներկայացնելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար:
Սերգեյ Շահնազարյանն ընդգծել է, որ նոր փոփոխություններով մինչև 5 մլն. դրամ գնումների կատարման դեպքում այլևս չեն կիրառվում որակավորման չափանիշներ, և արդյունքում նոր ստեղծված կամ փոքր և միջին բիզնեսին հնարավորություն է ընձեռվում ազատ մասնակցելու գնման գործընթացներին:
«Անկախ մրցույթի գնից, եթե մասնակիցը պետական բյուջեի նկատմամբ ունի ժամկետանց հարկային պարտավորություններ, որոնցչափը չի գերազանցում ներկայացվելիք գնային առաջարկի 1%-ը, բայց ոչ ավել քան 50 հազար դրամը, ապա այդ մասնակիցը հնարավորություն է ստանում մասնակցելու գնման ընթացակարգին»,-ասել է Շահնազարյանը:
Հնարավորինս նվազեցվել և պարզեցվել են գնման գործընթացների շրջանակում մասնակիցների կողմից հայտով ներկայացվող փաստաթղթերի քանակը և բովանդակությունը:
Սերգեյ Շահնազարյանը նշել է, որ նոր օրենսդրությամբ վերացվել է շրջանակային համաձայնագրերով գնումների կատարման ընթացակարգը: Արդյունքում ընթացակարգերը ներկայումս կազմակերպվում են մրցույթի կամ գնանշման հարցման ձևով, որոնց կազմակերպման և անցկացման հիմքը www.procurement.am հասցեով գործող գնումների պաշտոնական տեղեկագրում հայտարարության հրավերի հրապարկում է: Նշված կայքն ունի նաև բաժանորդագրման հնարավորություն, որն ավտոմատ եղանակով սուբյեկտին ուղարկում է նրա նախընտրված տեղեկատվությունը:
«Եթե ընթացակարգը կազմակերպվում է էլեկտրոնային գնումների armeps համակարգի միջոցով, ապա հրավերը ավտոմատ եղանակով ուղարկվում է համակարգում տվյալ ապրանքատեսակի մատակարար գրանցված բոլոր մասնակիցներին: Զուգահետ հրավերը պատվիրատուն հրապարակում է նաև գնումների պաշտոնական տեղեկագրում և համակարգում չգրանցված, սակայն տվյալ ընթացակարգին մասնակցելու ցանկություն ունեցող սուբյեկտները կարող են ինքնուրույն գրանցվել համակարգում և դրա միջոցով ներկայացնել հայտ: Գրանցման և հայտերի ներկայացման պայմանները հրապարակված են armeps.am և procurement.am հասցեներով գործող ինտերնետային կայքերում»,- ասել է Շահնազարյանը:
Պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանն անդրադարձել է նաև էլեկտրոնային աճուրդի ծրագրային ապահովման մշակման ուղղությամբ կատարվող աշխատանքներին, որոնց շնորհիվ առավել դյուրին կդառնան հիմնական սպառման ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ընթացակարգերի կազմակերպումն ու դրանց` տնտեսավարող սուբյեկտների մասնակցությունը: Այդ ծրագիրը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2017թ. ավարտը:
«ՀՀֆինանսների նախարարությունը գնումների գործընթացի հնարավոր խոչընդոտներից խուսափելու համար, գնումների մասին նոր օրենսդրության կիրարկման շրջանակում՝ նախաձեռնել է շուրջ 1000 գնումների համակարգողների համար վերապատրաստման ծրագրեր, որոնց մի մասն իրականացվելու է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) աջակցությամբ, մյուս մասը՝ պետական բյուջեի միջոցներով: Սա շատ կարևոր քայլ է գնումների ընթացակարգերը հստակեցնելու և ոլորտում դեռևս գոյություն ունեցող բացերը վերացնելու համար», - նկատել է Շահնազարյանը՝ ամփոփելով, որ այս պահին ամբողջությամբ կանոնակարգվել է գնումների իրավական դաշտը:
Նմանատիպ նյութեր
2296 դիտում
10:39 07-11-2019
Խոշոր բիզնեսի բարգավաճումը տեղի է ունենում փոքր ու միջին բիզնեսի կրճատման հաշվին․ «Փաստ»
1463 դիտում
10:11 24-10-2014
Մեր երկրում փոքր ու միջին և խոշոր բիզնեսի համար ստեղծված անհավասար պայմանների մասին. Ժամանակ
Այս բաժնից
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
712 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում