211652_close_icon
views-count3305 դիտում article-date 20:06 16-06-2017

Ապարան քաղաքում, «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի շրջանակում սկսնակ գործարարները ներկայացրեցին իրենց ծրագրերը

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի շրջանակում, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի կազմակերպած անվճար գործարար դասընթացին մասնակցած 14 սկսնակներից 13-ը ներկայացրեց գործարար ծրագիր: Ծրագիրն իրականացել է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և գործընկեր կազմակերպությունների կողմից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում: Սկսնակ գործարարների դասընթացը մեկնարկել է 2017 թվականի ապրիլին: Մասնակիցների համար անվճար դասընթացը վարել են «Դավոյան» ՍՊԸ մասնագետները: Ծրագրի ընթացքում մասնակիցներն ստացել են բիզնեսի պլանավորման՝ շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսական պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ, որի արդյունքում մշակել են անհատական գործարար ծրագրեր: Գործարար ծրագրերը ներառել են պանրի, խմորեղենի, չրերի, լավաշի, հայկական թեյերի, մսային կիսաֆաբրիկատների արտադրության, երկրորդական հումքի վերամշակման, սառնարանային տնտեսության, արագ սննդի կետի, ջերմոցային տնտեսության և մատնահարդարման սրահի գաղափարներ: [b] # # #[/b] 2013 թ. սեպտեմբերից Հայաստանում մեկնարկել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID PRP) հնգամյա ծրագիրը: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գլխավորությամբ ծրագիրն իրականցնում են Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատը, «Ի-Վի Քոնսալթինգ» կազմակերպությունը և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը» (CARD): USAID PRP ծրագրի հետ կապված հարցերի համար կարող եք կապվել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ (ՓՄՁ ԶԱԿ):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր