Մեր երկրում փոքր ու միջին և խոշոր բիզնեսի համար ստեղծված անհավասար պայմանների մասին. Ժամանակ
«Ժամանակ»-ը գրում է. «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ԵՄ ֆինանսավորմամբ 60-70 մլն եվրոյի վարկային ծրագիր է իրականացնում Հայաստանում, որից օգտվում են շուրջ 1100 փոքր ու միջին ձեռնարկություններ:
ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը «Ժամանակի» հետ հարցազրույցում ասաց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը չի անդրադառնա Հայաստանում ՎԶԵԲ-ի ծրագրերի վրա:
Մարկ Դևիսի կարծիքով՝ «Հայաստանի մաքսային և հարկային վարչարարությունը անհավասար պայմաններ է ստեղծում ՓՄՁ-ների ու խոշոր բիզնեսի համար»: Նրա խոսքերով՝ եթե հարկային ու մաքսային վարչարարությունը հավասար պայմաններ ստեղծեր ՓՄՁ-ների համար, վերջիններիս համար շատ ավելի հեշտ կլինի անցնել բաց ռեժիմի, այսինքն՝ դուրս գալ ստվերից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: