Զիդանն իր աջակցությունն է հայտնել Նավասին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նոր դարպասապահի կարիք չի զգում: Ֆրանսիացին ակումբի ներկայիս դարպասապահ Կեյլոր Նավասին բավական ուժեղ դարպասապահ է համարում:
Այսօր «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ զրույցում Զիդանն այս մասին արտահայտվել է, երբ խոսք է գնացել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի ձեռք բերման մասին:
Նշվում է, որ Նավասին իրենց աջակցությունն են հայտնել նաև բոլոր թիմակիցները: