Շնորհավորում եմ Ռոնալդուին և Նավասին. Կասիլյաս
«Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Էլչե»-ի հետ կայացած խաղից հետո գովել է հղել իր թիմակիցներ Կրիշտիանու Ռոնալդուին և Կեյլոր Նավասին:
«Թիմը հիանալի խաղաց, լավ պաշտպանվում էր և հարձակվում: Հատկապես ցանկանում եմ նշել Կրիշտիանու Ռոնալդուին: Մենք սովոր ենք նրա հանճարեղ ցուցանիշներին, սակայն մեկ խաղում հեշտ չէ 4 գոլ խփել: Նորամուտի կապակցությամբ ցանկանում եմ նաև շնորհավորել Կեյլոր Նավասին»,-նշել է Կասիլյասը: