«Ռեալ»-ը ներկայացրեց Կեյլոր Նավասին. ֆոտոշարք
Մադրիդի «Ռեալ»-ը հանդիսավոր կերպով ներկայացրել է թիմի նորեկ դարպասապահ Կեյլոր Նավասին:
« Այսօր իմ կարիերայի ամենակարևոր օրն է: Ես շատ էի ցանկանում տեղափոխվել «Ռեալ», և հիմա հանդիսանում եմ աշխարհի լավագույն ակումբի մի մասնիկը: Հուսով եմ «Ռեալ»-ի հետ բազմաթիվ տիտղոսներ կհաղթեմ: Ինձ վստահելու և երազանքներս իրականացնելու համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ռեալ»-ին»,- նշել է կոստառիկացի դարպասպահը:
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, «Ռեալ»-ը Նավասի տրանսֆերի համար 10 մլն եվրո է վճարել «Լևանտե»-ին: