«Ռեալը» Նավասին հայտնել է, որ նրա հետ հույսեր չի կապում
«Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը:
Մադրիդյան ակումբը Կոստա-Ռիկայի հավաքականի 32-ամյա դարպասապահին հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանում նրա հետ հույսեր չի կապում:
Նշվում է, որ «Ռեալը» մտադիր է հիմնական դարպասապահ դարձնել Տիբո Կուրտուային:
Նավասը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից: Ակումբի հետ նա 12 տիտղոս է նվաճել, այդ թվում՝ Իսպանիայի առաջնությունն ու Չեմպիոնների Լիգայի 3 գավաթ:
Այս մրցաշրջանում Նավասը կորցրեց տեղը հիմնական կազմում: Լա Լիգայում նա ընդամենը 9 խաղի է մասնակցել և 4 անգամ դարպասը անառիկ պահել: