17683 դիտում
13:53 05-06-2017
6-ամյա թոփ-մոդել, «Աշխարհի փոքրիկ արքայադուստր» եռակի հաղթող Էլեն Ասոյանն ուղեկցեց «Միսս ԱՊՀ-2017» մասնակիցներին Եղեռնի հուշահամալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Հունիսի 4-ին «Միսս ԱՊՀ - 2017» միջազգային գեղեցկության մրցույթի մասնակիցներն ու կազմակերպիչները փոքրիկ հայուհու՝ Էլեն Ասոյանի հրավերով այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
18-25 տարեկան գեղեցկուհիներին Եղեռնի հուշահամալիր ուղեկցեց «Գեղեցկության և նորաձևության միջազգային լիգայի պատվավոր անդամ», 6-ամյա Էլենը, որն արդեն 3 անգամ դարձել է «Միսս Տիեզերք», ճանաչվել «Աշխարհի Թոփ-Մոդել» և բերել է Հայաստան բազում հաղթանակներ:
Մոդելներն արդեն հասցրել էին ճանաչել փոքրիկ գեղեցկուհուն, որն առաջին օրվանից հյուրերին ներկայացրեց հայ ժողովրդի ամենաողբերգական պատմության հուշահամալիրը: Ցուցադրելով իր մասնակցությամբ Ծիծեռնակաբերդի մասին տեսանյութը՝ Էլենը կոչ արեց միանալ իրեն՝ հանուն աշխարհի խաղաղության: ԱՊՀ երկրների ներկայացուցիչները մեծ սիրով համաձայնվեցին հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Սպասվում է նոր տեսանյութ՝ այս անգամ 25 միջազգային կարգի մոդելների և հայրենասեր հայուհու՝ Էլեն Ասոյանի մասնակցությամբ:
Ի դեպ, նախորդ տեսանյութը 6-ամյա գեղեցկուհին Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հիշատակին ՝ 2015 թվականին ցուցադրեց Թուրքիայում միջազգային մրցութի ժամանակ: Այդ տարի Էլենը կրկին հաղթանակը բերեց հայրենիք:
Մրցույթի ողջ ընթացքում այս փոքրիկ աղջիկը կազմակերպեց բազում միջոցառումներ հյուրերի համար, անցկացրեց հարցազրույցներ մոդելների հետ և ցանոթացրեց բոլորին հայ ազգի կենսակերպի առանձնահատկությունների հետ:
«Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթը առաջին անգամ է անցնում Հայաստանում: Սա նոր մասշտաբային ծրագիր է, որը կազմակերպել են երեք բրենդային կազմակերպություններ՝ «Թոփ մոդել Ռոսսիի» և «Ռոսսիյսկայա կրասավիցա» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» ՍՊԸ պրոդյուսերական կենտրոնը (Մոսկվա), «Նաիրի թրավել» տուրիստական գործակալությունը (Երևան) և «Կրեատոր Անապա-Փարիզ» պրոդյուսերական կենտրոնը:
Հունիսի 6-ին Երևանի «Փարավոն» ժամանցի համալիրում կկայանա միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
15361 դիտում
14:22 15-10-2018
«Թոփ մոդել ԱՊՀ- 2018» գեղեցկության մրցույթին աննախադեպ թվով հայտեր են ներկայացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1087 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)
1393 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ