211652_close_icon
views-count6165 դիտում article-date 15:28 24-09-2017

Երևանում տեղի կունենա «Միսս Արմենիա» մրցույթը. հաղթող հայուհին հնարավորություն կունենա մասնակցել համաշխարհային հեղինակավոր «Միսս աշխարհ» մրցույթին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Միսս Արմենիա» մրցույթը: Մրցույթին կմասնակցեն եզրափակիչ փուլ անցած 24 հայուհիներ Հայաստանից և Սփյուռքից՝ Հասմիկ Զաքարյան /Երևան/, Մարինե Պողոսյան /Ռուսաստան/, Սինտիա Տաբուջյան /Լիբանան/, Արփինե Բալյան /Երևան/, Անժելիկա Հակոբյան /Երևան/, Կարինա Տաթևոսյան /Ուկրաինա/, Մարինա Շուքուրյան /Երևան/, Արմինե Հովակիմյան /Ուկրաինա/, Լիլի Սարգսյան /Երևան/, Արմինե Մանուկյան /Երևան/, Թերեզա Մարտիրոսյան /Սյունիք/, Անահիտ Մելիքյան /Աբովյան/, Մարինե Մարգարյան /Երևան/, Վիկտորիա Մարգարյան /Երևան/, Տաթևիկ Մնացականյան /Երևան/, Արփինե Հարությունյան /Երևան/, Երանուհի Մելիքյան /Երևան/, Լիանա Ոսկերչյան /Երևան/, Հայկուհի Մաթևոսյան /Երևան/, Էդուարդա Բաղդասարյան /Գյումրի/, Անահիտ Իսահանովա /Լատվիա/, Ջեինի Գրիգորյան /Վրաստան/, Սրբուհի Ավանեսյան /Երևան/, Ջուլիետտա Վանկիան /ԱՄՆ/: «Միսս Արմենիա» տիտղոսը նվաճած հայուհին հնարավորություն կունենա մասնակցել համաշխարհային հեղինակավոր «Միսս աշխարհ» մրցույթին։ Մրցույթը հեռարձակվելու է «Armenia TV» հեռուստաալիքով։ Մրցույթի ռեժիսորն է հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանը։

Նմանատիպ նյութեր