2426 դիտում
14:36 31-05-2017
Զորակոչիկը տարկետում է ստացել Պաշտպանի առաջարկով անցկացված քննության արդյունքում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին դիմած զորակոչիկը տեղեկացրել է, որ ունի ողնաշարի ճողվածքներ, սակայն զինկոմիսարիատից ստացած ուղեգրի հիման վրա անցած ռենտգեն հետազոտությամբ դրանք չեն հայտնաբերվել:
Դիմումատուն խնդրել է Պաշտպանի աջակցությունը՝ պատշաճ բժշկական հետազոտություն անցնելու և զինվորական ծառայության պիտանելիությունը որոշելու հարցերում:
Կենտրոնական բժշկական հանձնաժողով կատարած այցելության արդյունքում պարզվել է, որ դիմումատուի մոտ ախտորոշվել է դեղորայքային ալերգիա և ողնաշարի գոտկասրբանային հատվածի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխությունների սկզբնական նշաններ՝ ձախակողմյան արմատիկային թեթև համախտանիշով: Մեկ այլ բժշկական կենտրոնում դիմումատուն իր նախաձեռնությամբ անցել է մագնիսոռեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) հետազոտություն, հայտնաբերվել է ողնաշարի երեք ճողվածք:
Կենտրոնական բժշկական հանձնաժողովում երկրորդ փորձաքննության ժամանակ հանձնաժողովի անդամներն ու Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն ուսումնասիրել են դիմումատուի անձնական գործը, մագնիսոռեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) հետազոտության ընթացքում հայտնաբերված ողնաշարային ճողվածքների լուսանկարները:
Քննարկման արդյունքում դիմումատուն ստացել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից առողջական վիճակի պատճառով տարկետման իրավունք:
Նմանատիպ նյութեր
2992 դիտում
18:32 23-06-2017
Պաշտպանին ներկայացված բողոքի քննարկման արդյունքում զորակոչիկը ստացել է տարկետում
3352 դիտում
15:57 31-07-2017
Պաշտպանի աջակցությամբ զորակոչիկը ծառայության է անցել բնակության վայրին մոտ գտնվող զորամասում
Այս բաժնից
349 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
445 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր