211652_close_icon
views-count41950 դիտում article-date 16:46 20-04-2016

Դատական դեպարտամենտի ղեկավարի կարգադրությամբ անցկացված ծառայողական քննության արդյունքում «Ճվճըվ Արոյի» անուղղելի որդու և նրա ընկերների քմահաճույքները կատարած կարգադրիչները պատժվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մարտի 27-ին տեղեկություն-ֆոտոռեպորտաժ էր հրապարակել «Ճվճըվ Արոյի» անուղղելի որդու դռնփակ դատական նիստից, որի ժամանակ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչները խոնարհ հարսի նման թույլատրում էին «Ճվճըվ Արոյի» որդու մի քանի ընկերներին անարգել մտնել դատարանի շենք, այն դեպքում, երբ այդ ժամին արգելված է օտար մարդկանց մուտքը դատարան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից հետո ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն: Քննության ընթացքում պարզվել է, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հրապարակումը համապատասխանում է իրականությանը և դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետ Սամվել Ջեյրանյանի կողմից 3 դատական կարգադրիչները կարգապահական տույժի են ենթարկվել: Ավելի վաղ ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/27/80780/]հայտնել [/url]էր, որ մարտի 26-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի ավագ քննիչ Ռոման Մախմուդյանը միջնորդություն էր ներկայացրել Արաբիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ, 23-ամյա Սերժ Արայի Վարդանյանի նկատմամբ, ով որպես կասկածյալ մեղադրվում է ՀՀ քր. օր.-ի 185 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, դատարանի որոշմամբ վերցվի երկամսյա կալանքի: Դատավոր Մարինե Մելքոնյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո գնացել էր խորհրդակցական սենյակ՝ հայտարարելով, որ որոշման մասին քննիչին կտեղեկացնի մարտի 27-ին: Դատավոր Մ. Մելքոնյանը դուրս գալով խորհրդակցական սենյակից` բավարարել էր քննիչի միջնորդությունը և Ս. Վարդանյանը, ով ավելի շատ հայտնի է հանցագործ աշխարհում վարկաբեկված «Ճվճըվ Արոյի» անուղղելի որդի` տեղափոխվել էր Նուբարաշենի բանտ: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ նախորդ օրը նշված դատարանում դատական կարգադրիչները թույլ էին տվել աշխատանքային կանոնների կոպիտ խախտումներ, երբ «Ճվճըվ Արոյի» որդու ընկերները կեսգիշերին ազատ ելումուտ էին անում դատարան, կարգադրիչներն էլ ասես «նրանց ոտքերի առաջ խալի փռեին», մինչդեռ ժամը 17:00-ից հետո քաղաքացիների մուտքը` նամանավանդ դռնփակ դատական նիստերին` խստիվ արգելվում է: Այս հարցը պետք է ուսումնասիրման խնդիր դառնար պատկան մարմինների համար, որպեսզի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն դատարանի այդ օրվա հերթապահ կարգադրիչների թուլամորթությունը վարակիչ չդառնար: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր