Մոսկվայից Թուրքիայի հանգստավայր մեկնող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Կրասնոդարի օդանավակայանում՝ ուղևորների ծեծկռտուքի պատճառով
Մոսկվա- Բոդրում ավիաչվերթի օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Կրասնոդարի «Պաշկովսկի» օդանավակայանում: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ուղևորներից մեկը գտնվելով ոչ սթափ վիճակում՝ վիճաբանություն է սկսել հարևանությամբ նստած ուղևորի հետ, ինչը վերածվել է իսկական ծեծկռտուքի:
Ծեծկռտուք սարքած ուղևորը, ըստ երևույթին, մինչ թռիչքն էր արդեն հասցրել հարբել և որդեն օդանավում ծեծկռտուքի հեղինակ էր դարձել և խառնաշփոթ ստեղծել օդանավի սրահում:
Օդանավի անձնակամը որոշել է վայրէջք կատարել Կրասնոդարի օդանավակայանում, որտեղ հարբած ուղևորին դիմավորել են իրավապահ մարմինները:
Թուրքիա մեկնող օդանավը շարունակել է չվերթը: