Մոսկվայից Գյումրի թռչող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել ծխող ուղևորի պատճառով
Մոսկվայից Գյումրի թռչող օդանավը մարտի 11-ին հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում: Օդանավը հարկադիր վայրէջք է կատարել հարբած ուղևորի պատճառով:
Օդանավը Մինվոդիի օդանավակայանում վայրէջք է կատարել ժամը 19:03-ին, իսկ 19:50-ին շարունակել թռիչքը դեպի Գյումրի: Ծխել ցանկացող ուղևորը եղել է հայ:
Տղամարդուն տարհանել են ինքնաթիռից ոստիկանության աշխատակիցները, ինչից հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը: