Մոսկվայից Յակուտսկ թռչող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել հայաստանցի ուղևորի ինքնազգացողության վատացման պատճառով
Մոսկվա-Յակուտսկ չվերթն իրականացնող S7 ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռը հարկադրված է եղել վայրէջք կատարել:
Ինչպես հայտնել է «Յակուտիա 24» հեռուստաալիքը, ուղևորներից մի տղամարդու ինքնազգացողությունը վատացել է:
Վայրէջքից հետո ժամանել է բժիշկների խումբը և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:
Պարզվել է, որ ուղևորը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: