Ավստրալական օդանավը հարկադիր վայրէջք է կատարել ուղևորների սարքած դեբոշի պատճառով
Սիդնեյից թաիլանդական Փխուկետ քաղաք թռչող ավստրալական Jetstar Airways ընկերությանը օատկանող ուղևորատար ինքնաթիռը ստիպված է եղել փոխել ուղղությունը և վայրջք կատարել Ինդոնեզիայում, հաղորդում է BBC-ն:
Ինչպես հայտնում է BBC-ն, պատճառը եղել է օդանավում ուղևորների միջև ծագած վիճաբանությունը և դրան հաջորդած տուրուդմփոցը. Կոտրված կոնյակի շշեր, արյուն, կանանց ու երեխաների լաց:
Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ 6 ուղևոր իրենց պահել են չափազանց անհարգալից, իսկ Բալիի օդանավակայանում նրանց արդեն հանձնել են ոստիկանությանը:
2 ժամ անց օդանավը կրկին ուղղություն է վերցրել դեպի Փհուկետ: