11627 դիտում
19:27 21-05-2017
Մեքսիկացիները ծեծի են ենթարկել ռուսաստանի քաղաքացուն և պահանջել արտաքսել երկրից
Ռուսաստանի քաղաքացի Ալեքսեյ Մակեևը, որին մեքսիկական Կանկուն քաղաքում ամբոխը քիչ էր մնում դատաստանի ենթարկեր, կոմայի մեջ է: Մեքսիկական իշխանությունները նրան կասկածում են սպանության մեջ, իսկ տեղի բնակիչները պահանջում են նրան արտաքսել երկրից: Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա այդ վիճակին հասել է այն բանի պատճառով, որ պարբերաբար վիրավորել է տեղի բնակիչներին, հարձակվել կանանց և երեխաների վրա և այս ամենը ձայնագրելով` տեսանյութերը տեղադրել համացանցում: Իր վիրավորական տեսանյութերը նա ուղեկցել է նացիստական սիմվոլիկայով:
Սոցցանցերի մեքսիկացի օգտատերերը բազմիցս վրդովված կերպով արձագանքել են այդ տեսանյութերին և անգամ նրան հաշվեհարդարով սպառնացել: Նախօրեին՝ Մակեևի տան առաջ հավաքվել է տեղի բնակիչների խումբ: Ըստ տվյալների` հավաքվել է մի քանի հարյուր մարդ, ովքեր պահանջել են, որ Մակեևը դուրս գա փողոց:
Երբ հայտնի է դարձել, որ մեքսիկացիներից մեկը վիրավորվել է, մարդիկ ներխուժել են տուն, և Մակեևը փախչել է տանիքով: Նրան ուժեղ ծեծի են ենթարկել: Այժմ նա գտնվում է հիվանդանոցում՝ գանգուղեղային վնասվածքով:
Նշվում է, որ ծեծկռտուքի ընթացքում Մակեևը վնասվածք է հասցրել հարձակվողներից մեկին, ով ստացած վնասվածքների հետևանքով մահացել է:
Նմանատիպ նյութեր
1529 դիտում
14:42 26-07-2014
Օբաման խոստացել է անչափահաս ներգաղթյալներին արտաքսել երկրից
11163 դիտում
16:48 30-09-2014
Հոլանդացիները կոչ են անում արտաքսել երկրից Պուտինի դստերը
1900 դիտում
11:01 28-01-2016
Շվեդիան մտադիր է մոտ 80 հազար մարդու արտաքսել երկրից
Այս բաժնից
766 դիտում
19:59 26-11-2024
Թրամփը սպառնում է մաքսատուրքեր սահմանել Մեքսիկայի և Կանադայի դեմ
733 դիտում
19:09 26-11-2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները սահմանափակ ձևաչափով կքննարկեն անվտանգության հարցեր
718 դիտում
15:51 26-11-2024
Նոյեմբերին Լիբանանում ամեն շաբաթ զոհվել է մոտ 250 մարդ. ՄԱԿ