Օբաման խոստացել է անչափահաս ներգաղթյալներին արտաքսել երկրից
ԱՄՆ֊ի նահխագահ Բարակ Օբաման Սալբվադորի, Գվատեմալայի և Հոնդուրասի նախագահների հետ հանդիպման ընթացքում խոստացել է անօրեն սահմանը հատած անչափահաս ներգաղթյալներին արտաքսել երկրից։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
«ԱՄՆ֊ի ժողվուրդը և իմ վարչակազմը կարեկցում են այդ երեխաներին, սակայն մենք պետք է կանխենք իրենց կյանքը վտանգող երեխաների հոսքը»,֊ ասել է Օբաման։
Երկրի ղեկավարը հավելել է, որ ԱՄՆ֊ը պատրաստ է աղքատության նվազեցման և անօրինական թմրադեղերի շրջանառության կանխման հարցերում օգնել Կենտրոնական Ամերիկային։