Հոլանդացիները կոչ են անում արտաքսել երկրից Պուտինի դստերը
Ինչպես հայտնում է բրիտանական «Daily Mail» -ը, հոլանդացիները կոչ են արել արտաքսել իրենց երկրում բնակվող Պուտինի դստերը, այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ վերջինս բնակվում է Նիդերլանդներում` ամուսնու հետ:
Մարիա Պուտինան մի քանի տարի է ապրում է Հաագայի արվարձաններից մեկում գտնվող երկհարկանի շքեղ առանձնատանը` իր հոլանդացի գործընկեր Յորիթ Ֆաասենի հետ, ով բարձր պաշտոն է զբաղեցնում Ռուսաստանի խորհրդատվական ընկերություններից մեկում:
Հակապուտինյան ակտիվիստները օրեր առաջ «Twitter»-ում տեղադրել են Պուտինի դստեր հասցեն և կոչ արել հոլանդացիներին` դուրս գալ բողոքի ակցիայի:
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Նիդերլանդների քաղաքացիները մեղադրում են 193 մարդու մահվան մեջ, ովքեր Դոնեցկի շրջանում վթարի ենթարկված մալայզիական Բոինգ-777 ինքնաթիռի մեջ էին եղել:
Այժմ Հաագայի արվարձանում բնակվող Մարիա Պուտինայի հարաբերությունները հարևանների հետ բավականին լարված են: