211652_close_icon
views-count64342 դիտում article-date 22:33 16-05-2017

Արդյո՞ք կուրացել են Քաղաքաշինության նախարարության ու Գեղարքունիքի մարզպետարանի չինովնիկները, որ այս անճաշակությունը չեն տեսնում. Բավական է բռնաբարեք Սևանը. ՖՈՏՈՌԵՌՊՈՐՏԱԺ

Մինչ զբոսաշրջիկները զմայլվում են Հայաստանի տեսարժան վայրերով, Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի հարևանությամբ, «Աշոտ Երկաթ» անունը կրող, չգիտես ինչ-որ կառույցի սեփականատերեր ամբողջովին «բռնաբարել են» տարածքը: Իրենց անճաշակությամբ ու գռեհիկությամբ այնպիսի մի շինություն են կառուցել, որ բանական մարդը նայելուց սրտխառնոց է ապրում: Թողնես Քաղաքաշինության նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի չինովիկները ամպագոռգոռ հայտարարություններ տարածեն, որ իրենք նման անճաշակ և ոչինչ չասող կառուցվող շինությունների դեմ պայքարում են, իսկ այս դեպքում փաստերն այլ բան են հուշում: Հետաքրքիր է, ո՞ր ր մի պաշտոնյայի ձեռքն է գնացել՝ թույտվություն տալու նման անճոռնի կառույցի, եթե, իհարկե, տվել են, իսկ եթե չեն տվել, ապա ինչու են Քաղաքաշինության նախարարության ու Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան բաժինների պատասխանատուները «ուղտի ականջում քնել»: Կամ, երևի, «ջայլամի քաղաքականություն» են ընտրել՝ գլուխները մտցնելով այդ անճաշակ շինության դիմաց ծփացող Սևանի ավազի մեջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր