52888 դիտում
13:28 20-06-2016
Ծփում է Սևանը, կանչում է Սևանը. Lexus-ի օրինախախտ վարորդը սկուտերով մեկնում է Սևան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմաթիվ անգամ հորդորել է վարորդներին, որպեսզի տրանսպորտային միջոցները վարեն ամրագոտին կապած, ինչը առաջին հերթին բխում է հենց վարորդի շահերից: Իսկ այն վարորդները, ովքեր կվարեն առանց ամրագոոտւ` կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Այսօր` հունիսի 20-ին, Իսակովի պողոտայում Lexus մակնիշի 70 PP 707 ավտոմեքենայի վարորդը մեքենան վարում էր առանց ամրագոտու, իսկ Lexus-ն օգտագործում էր որպես քարշակ` տեղափոխելով սկուտեր:
Հավանաբար, լեքսուսավարը երևանյան շոգից «խաշված»` շտապում էր Սևան:
Հուսով ենք, որ գոնե լճում սկուտերը վարելիս, կամ լողանալիս` կպահպանի անվտանգության կանոնները:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2143 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)