Աբխազիայի նոր խորհրդարանն ամբողջապես ձևավորվել է
Ամբողջապես ձևավորվել է Աբխազիայի նոր Ազգային ժողովը /խորհրդարանը/ այն բանից հետո, երբ Գուդաուտա քաղաքի թիվ 17 ընտրատարածքում հաղթանակ տարավ Լեոնիդ Չամագուան։ Այդ մասին հայտնում է Tass-ը՝ հղում անելով Աբխազիայի ԿԸՀ-ին։
Նշված ընտրատարածքը միակն էր, որտեղ դեռևս պատգամավոր չէին ընտրել, մյուս բոլոր 34 տարածքներում պատգամավորներն ընտրվել էին մարտի 12-ին և 26-ին կայացած փուլերի արդյունքում։
Աբխազիայի ԿԸՀ-ի տվյալներով՝ խորհրդարանում 35 մանդատի համար պայքարել է 137 թեկնածու։