Ամերիկացի բժիշկների նոր հայտնագործությունը. քաղցած մնալու դեպքում ամբողջապես վերականգնվում է մարդու իմունային համակարգը
Հարավային Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ բավական է քաղցած մնալ 3 օր, որպեսզի մարդու իմունային համակարգն ամբողջությամբ վերականգնվի:
Ըստ նրանց՝ այս մեթոդը կարող է նույնիսկ տարեց մարդկանց իմունային համակարգի վրա բարերար ազդեցություն թողնել: Շատ դիետոլոգներ բարձրաձայնում են, որ քաղցած մնալը լրջագույն հարված է կարող է հասցնել մարդու օրգանիզմին, սակայն ամերիկացի գիտնականները հետազոտությունների արդյունքում պարզել են, որ 3 օր ոչինչ չուտելու ժամանակ օրգանիզմի ցողունային բջիջները սկսում են արտադրել մեծ քանակությամբ լեյկոցիտներ (արյան կարմիր գնդիկներ), որոնք ունակ են պայքարելու տարբեր հիվանդությունների դեմ:
Կենսաբանական գիտությունների պրոֆեսոր Վալտեր Լոնգոն վստահեցնում է, որ այս հայտնագործությունը մեծապես կօգնի կունենա հատկապես քաղցկեղով տառապող հիվանդների բուժման գործընթացում՝ քիմիաթերապիա ընդունելուց հետո:
Ըստ նրա՝ քաղցած մնալու ժամանակ օրգանիզմը ոչ միայն արտադրում է լեյկոցիտներ, այլ նաև ազատվում է հին և հիվանդ բջիջներից: Գիտնականները, սակայն, զգուշացնում են, որ այս մեթոդը կիրառելիս մարդը պետք է գտնվի բժիշկների կամ դիետոլոգի անմիջական հսկողության ներքո, որպեսզի օրգանիզմին վնաս չհասցվի: Խորհուրդ չի տրվում նաև մեթոդը կիրառել 3 օրից ավելի: