Նավթի գները բարձրացել են.
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճ է արձանագրվել. այդ են վկայում առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։
Այսպես, Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի հուլիս ամսվա մատակարարումների ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1.57 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 51.64 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի հունիս ամսվա մատակարարումների ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1.63 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 48.62 ԱՄՆ դոլար։