Նավթի գները փոքր-ինչ բարձրացել են
Նավթի համաշխարհային գներն այսօր առավոտյան ԱՄՆ-ի պահուստային ծավալների վիճակագրական տվյալների ֆոնին փոքր-ինչ բարձրացել են: Այդ են վկայում առևտրի բորսաների տվյալները:
Մոսկվայի ժամանակով ժամը 7.11-ին Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը ավելացել է 0.88%-ով՝ մինչև 57,55 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց, WTI-ը՝ 0,99%-ով և 1 բարելի դիմաց կազմել 51,92 դոլար:
Նախօրեին ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությունը հայտնեց, որ երկրի կոմերցիոն նավթի պաշարները՝ բացառությամբ ռազմավարական ռեզերվների, վերջին 1 շաբաթում կրճատվել են 4,3 մլն բարելով, իսկ փորձագետները կանխատեսում էին ընդամենը 1,158 մլն բարելով կրճատում: