Կանչով մեկնած փրկարարները լուծել են խնդիրը
Մայիսի 14-ին, ժամը 12:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վ. Փափազյան փողոցի թիվ 17 շենքի գազատար խողովակը (4-րդ և 5-րդ հարկերի միջակայքում) պոկվել է և կախվել. ապամոնտաժելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ պոկվել և կախվել է գազի վառարանի ծխահեռացման խողովակը:
Փրկարարներն ապամոնտաժել են խողովակը: