Կանչով մեկնած փրկարարները հեռացրել են շենքերի տանիքներից կախված վտանգավոր սառցալեզվակները
Հունվարի 19-ին, ժամը 10.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցի թիվ 11 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հեռացրել են սառցալեզվակները:
***
Հունվարի 19-ին, ժամը 09.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող Երևան հյուրանոցի տանիքից սառցալեզվակներ են կախված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հեռացրել են սառցալեզվակները:
***
Հունվարի 19-ին, ժամը 02.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սաֆարյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկը ջրալցվում է. ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները շենքի մուտքից դադարեցրել են ջրի հոսքը: