211652_close_icon
views-count409 դիտում article-date 22:22 19-10-2026

Ռուբեն Ռուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրել

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

1. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2026 թվականի հոկտեմբերի 21-24-ը Տաշքենդ (Ուզբեկստանի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Տրդատ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ։

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ․ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի և օրապահիկի ծախսերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Ազգային ժողովի պատգամավորների և Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների՝ օտարերկրյա պետություններ գործուղումների կազմակերպման և գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին և Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի Կ-127-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-364-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը»:

Նմանատիպ նյութեր