Կանչով մեկնած փրկարարները 87-ամյա վատառողջ բնակչին տեղափոխել են անկողին
Փետրվարի 6-ին, ժամը 04.23-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը բնակարանի միջանցքում ընկել է. բարձրացնելու և անկողին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացոնւմ է Հ ԱԻՆ կայքը։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները քաղաքացի` 1930 թ. ծնված Ս. Կ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: