Գարշահոտ, հակասանիտարական վիճակ ու խոլերայի վտանգ՝ Երևանում. Հունան Ավետիսյան փողոցի բնակիչները ուզում են դիմել Իլոն Մասկին՝ իրենց տրամադրի նոր ստեղծված թռչող մեքենա, որպեսզի թաղապետի փնթի աշխատանքի պատճառով չհայտնվեն կեղտաջրերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Գրեթե մեկ ամսից ավելի է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Հունան Ավետիսյան 6-րդ, 36-րդ, 38-րդ բազմաբնակարանային շենքերի բնակիչները չեն կարողանում ազատվել գարշահոտ ու հակասանիտարական վիճակից, քանի որ 1 ամսից ավելի է՝ շենքի բակային հատվածով անցնող դիտահորից կոյուղատարի խցանման պատճառով կեղտաջուրը ամբողջությամբ դուրս է գալիս ու հոսում մոտ 1 կիլոմետր։
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«1.5 ամիս է՝ այս գարշահոտն ենք շնչում, 1.5 ամիս է՝ զանգահարում ենք թաղապետարան, «Վեոլիա ջուրը», սակայն գործը գլուխ չի գալիս։ Թաղապետարանն ասում է դա «Վեոլիա ջրի» գործն է, «Վեոլիան» էլ՝ թաղապետարանի։ Այսօր ասացինք ստիպված զանգահարեք Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ։ Լսեցին մեզ, խոստացան ինչ հնարավոր է անել, բայց այլ խողովակներով էլ ճշտել ենք, որ այնպես չէ «Վեոլիա ջուրը» գլուխ է պահում, պարզապես վթարը վերացնելու համար «Վեոլիա ջուրը» պետք է հատուկ տեխնիկա օգտագործի, ճանապարհի որոշ հատված քանդեն, իսկ դրա թույլտվությունը պիտի տա Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանը, բայց անգամ դա չի տալիս թաղապետը, երևի ինչ-որ սև կատու է անցել թաղապետի, «Վեոլիա ջրի» կամ բնակիչների միջով, ինչից տուժում ենք մենք՝ բնակիչներս, ովքեր կանոնավոր վճարումները կատարում են։
Արդեն չգիտենք՝ էլ ինչ միջոցի դիմենք։ Մարդ էդ աստիճանի անմարդասեր լինի՞, որ թույլտվություն չտա «Վեոլիային»՝ գան էս կեղտը վերացնեն։ Էլ թաղապետից հույս չունենք, դրա համար խնդրում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ինքը միջոցներ ձեռնարկի, որպեսզի թաղապետարանն ու «Վեոլիա ջուրը» համագործակցեն ու մեզ փրկեն այս խոլերայից, և ոչ միայի խոլերա, կա նաև համաճարակի վտանգ»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դիտահորից թափվող կեղտաջուրը հոսում ու մի ահագին ճանապարհահատված ոչ միայն գրավել է, այլ նաև այդ ճանապարհով հետիոտները չեն կարողանում անցնել․ կամ հակագազ պիտի կրեն, կամ դիմակ, կամ էլ դիմեն Իլոն Մասկին, որպեսզի նրա կողմից ստեղծված թռչող մեքենաներից տրամադրի Հունան Ավետիսյանի փողոցի բնակիչներին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։