Փհենյանը պատրաստ է երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ «բարենպաստ պայմաններ ապահովելու դեպքում»
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ պատրաստ է «բարենպաստ պայմաններi դեպքում» երկխոսություն վարել Միացյալ Նահանգների վարչակազմի հետ։ Այդ մասին հաղորդում է Ronhap գործակալությունը՝ հղում անելով հյուսիսկորեացի բարձրաստիճան պաշտոնյա Չխո Սոն Խուեին։
Նշվում է, որ Սոն Խուեն, ով միջուկային հարցերով բանակցությունների հյուսիսկորեական պատվիրակության անդամ է, հանդիպում է ունեցել լրագրողների հետ, երբ վերադառնում էր Նորվեգիայից և նման հայտարարություն արել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Kyodo գործակալությանը հայտնել էր, որ պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ՝ պայմանով, որ Փհենյանը հրաժարվի միջուկային ծրագրից։