211652_close_icon
views-count1511 դիտում article-date 13:32 27-03-2015

Սիրիան պատրաստ է ԱՄՆ-ի հետ ուղիղ երկխոսություն սկսել. Բաշար Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ պատրաստ է ուղիղ երկխոսություն սկսել բոլոր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի իշխանությունների հետ: Հայտարարությունը Սիրիայի նախագահն արել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ երկխոսությունը պետք է տարվի միայն փոխադարձ հարգանքի պարագայում և առանց Սիրիայի ինքնիշխանության վրա ճնշում գործադրելու փորձի: Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ Սիրիայի իշխանությունները մի օր ստիպված կլինեն նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ հակամարտությանը վերջ դնելու համար:

Նմանատիպ նյութեր